20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2014

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

Այսօր` սեպտեմբերի 23-ին,  Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. “Այսօր Նյու Յորքում անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկմանը”,- գրել է նա:  

Կարևորվեց գործընթացների կանոնակարգումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմներըհումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակիամբողջական նկարագրով ևենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։   Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն […]

Հեծանվորդը հրաշքով է փրկվում մահից /վիդեո/

Օրերս Մոսկվայում դաժան ավտովթար է տեղի ունեցել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները իրար են բախվում, ինչի արդյունքում մարդատար մեքենան խփում է անցնող հեծանվորդին:  Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նման վթարից հետո հեծանվորդը պարզապես հրաշքով ողջ մնում:

Որոնք են ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ առաջին երկու սահմանադրություններն այն սահմանադրություններն են, որոնք ձևավորել են պետական կառույցներն ու ենթակառույցները, սակայն հիմա անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու անցում խորհրդարանական համակարգին: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: ԱԺ նախագահն ընդգծեց` ՀՀԿ-ին, որպես կուսակցություն, ձեռնտու է այս գործող կիսանախագահական համակարգը` ելնելով նեղ կուսակցական շահերից: ”Համապետական […]

Հատուկ ջոկատայինները փորձեցին լռեցնել առևտրականներին

Քիչ առաջ իսկապես արտակարգ իրավիճակ էր  ստեղծվել Կառավարության շենքի դիմաց: ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛  ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ փակել են Հանրապետության հրապարակի մուտքը: Փակելով հարակից փողոցը նրանք պահանջում էին   չեղյալ հայտարարել օրենքը: Ցուցարարներին չի բավարարել վարչապետ՝ Հովիկ Աբրահամայանի հետ այսօր Կառավարությունում կայացած հանդիպումը և վարչապետի պատասխանները , որտեղ վարչապետը […]

”Մերսեդես Բենց”-ն ընկել է ձորը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Կողբ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին ”Մերսեդես Բենց C-180” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

”ՀԱԿ-ը ”Բարգավաճի” թևի տակ է մտել ու հոխորտում է”

”Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի ”Բարգավաճի” թևի տակ մտնել և հոխորտալ, որ կարող է` ինչ-որ գործողություններ են ծավալվել”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով  հարցին, թե արդյոք իշխանությունները վախեցած են` հաշվի առնելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե հոկտեմբերի տասի հանրահավաքը ձնագնդիկի նման մեծացող գործընթաց է […]

Անշուշտ, պահանջներ լինելու են. Ռ. Հակոբյանն` իշխանափոխության պահանջից

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ”Ժառանգության” խմբակցությունների ներկայացուցիչների մոտ երկու ժամ տևած հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ օրակարգում 4 հարց կար՝ առաջիկայում մարզային այցելությունների հաստատում, 12 կետերի վերջնական գնահատականների ամփոփում, հանրահավաքի օրակարգի ձևակերպում և այլ հարցեր: Հակոբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը երեք ոչ իշխանական ուժերը 10 […]

29 նահանգ ցանկանում է առանձնանալ ԱՄՆ-ից /վիդեո/

Նախօրեին НТВ հեռուստաընկերության եթերից սենսացիոն լուր է հնչել: “Օրվա անատոմիա” հաղորդման հաղորդավարը հայտնել է, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 29-ը ցանկանում է առանձնանալ: “Ստորագրահավաքն արդեն ուղարկվել է Սպիտակ տուն, այդ ցանկության տակ ստորագրել է ավելի քան 350 000 մարդ”,- ասել է հաղորդավարը: Նա նշել է, որ ամենից շատ առանձնանալ են ցանկանում Տեխաս եւ Լուիզիանա նահանգները: Ավելի ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի