18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”ՀԱԿ-ը ”Բարգավաճի” թևի տակ է մտել ու հոխորտում է”

”Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի ”Բարգավաճի” թևի տակ մտնել և հոխորտալ, որ կարող է` ինչ-որ գործողություններ են ծավալվել”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով  հարցին, թե արդյոք իշխանությունները վախեցած են` հաշվի առնելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե հոկտեմբերի տասի հանրահավաքը ձնագնդիկի նման մեծացող գործընթաց է և կարող է ավելի լուրջ գործընթացների հանգեցնել:

”Քառյակի մեջ վճռորոշ ուժը ԲՀԿ-ն է, որը  երբեք նման հայտարարություններ չի անում: ՀԱԿ-ն իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ բան փոխել և փշրանքներից օգտվել: ՀԱԿ-ը յոթ հոգանոց խմբակցություն է, բայց ես չեմ տեսել, որ նրանցից 3-ը  միասնական կարծիք հայտնեն”,- նկատեց Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ոչ միշտ է կարողանում քվորում ապահովել, ԱԺ նախագահն արձագանքեց, որ ”Հանրապետականը” դեռ երկար ժամանակ կարևոր դերակատարում կունենա Հայաստանում:  Գալուստ Սահակյանը հայտարարեց,  որ չի թույլատրի, որ ԱԺ-ում ձախողում լինի: Դիտարկմանը, թե թույլ չտալ ասելով  նկատի ունի` պետք է զանգի պատգամավորներին և հերթով դահլիճ հրավիրի, ԱԺ նախագահն արձագանքեց. ”Չէ, դա հարսանիք չէ ձեր տարածքում, որ զանգես, ասես` ով է գալիս հարսանիքին և ով ոչ: ”Հանրապետականն” իր ռազմավարությունն ունի և ցանկացած պայմաններում կարողանում է այդ ռազմավարությունը համապատասխանեցնել  իրավիճակին:  Այնպես չի, որ պատգամավորի  գալ-չգալով է գործում ”Հանրապետականը” ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ