20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2014

Պահանջում են վարչապետին /լրացված/ վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այստեղ են հավաքվել Երևանի տարբեր տոնավաճառների աշխատողները: Նրանք դժգոհում են բարձր հարկերից: Բողոքավորները սպասում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքև իջնի և մանրամասն ներկայացնեն իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները շեշտում են, որ չեն հեռանալու, մինչև վարչապետի հետ չզրուցեն: 11:35  Քիչ առաջ բողոքողները ներս […]

Facebook-ը նոյեմբերից վճարովի կդառնա /վիդեո/

Facebook սոցիալական ցանցը նոյեմբերի 1-ից վճարովի է դառնալու, ամսական վճարն այսուհետ 2.99 ԱՄՆ դոլար է կազմելու, փոխանցում է NRTV-ն: Համացանցում տեղեկատվություն է տարածվել նաեւ, որ Facebook-ի ներկայացուցիչ Փոլ Հորները բացատրել է, որ իրենց քայլը պայմանավորված է կորպորացիայում առկա դժվարին ֆինանսական դրությամբ ու գովազդների քիչ արդյունավետությամբ:

Օլիգարխների վրա. կկործանեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Հիմա անցնենք Հայաստանին։ Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեյի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգ կառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու ցիկլի ու պետությման մշտական գերազանցության երևույթի մասին։ Հվ Կորեան, […]

Անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 23-ին,26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Ժողովուրդ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացնում է, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժո­ղովին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ իրեն զեկուցի՝ որքանո՞վ են դրանք […]

Տրանսպորտը կթանկանա. Ժողովուրդ

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Խայտառակ կլինեն. Իրավունք

՛՛Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք ՛՛եռյակի՛՛ վերածված ՛՛քառյակի՛՛ կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել […]

ՀՅԴ-ից հետո եռյակում անհանգիստ են. Հրապարակ

Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեև ԲՀԿ-ն շարունակում է փախչել ”իշխանափոխություն” բառից, սակայն ”Ժառանգություն” կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում և քննարկվելու է ժողովրդի հետ: Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն […]

Ո՞նց կարող է Խա­չիկ Ասրյան տեսակը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Սպորտի եւ երիտասար­դության հարցերի փոխնախարար, ՛՛Հայոց ար­ծիվներ՛՛ ՀԿ նախագահ Խա­չիկ Ասրյանից երեկ հե­տաքրքրվեցինք Սյունիքում իր մարզպետ դառնալու հա­վանականության մասին: Նա սկզբում չցան­կացավ պատասխանել, հետո, երբ հարցը ձեւակերպեցինք ավելի հայրենասիրական համատեքստում, հետաքրքրվելով, թե արդ­յոք ցանկություն ունի՞ ծառայել Սյունիքին, Ասրյանն ասաց.  ՛՛Ուրեմն նախ ինչ վերաբե­րում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տա­րիների ընթացքում բազմիցս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի