10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞նց կարող է Խա­չիկ Ասրյան տեսակը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Սպորտի եւ երիտասար­դության հարցերի փոխնախարար, ՛՛Հայոց ար­ծիվներ՛՛ ՀԿ նախագահ Խա­չիկ Ասրյանից երեկ հե­տաքրքրվեցինք Սյունիքում իր մարզպետ դառնալու հա­վանականության մասին: Նա սկզբում չցան­կացավ պատասխանել, հետո, երբ հարցը ձեւակերպեցինք ավելի հայրենասիրական համատեքստում, հետաքրքրվելով, թե արդ­յոք ցանկություն ունի՞ ծառայել Սյունիքին, Ասրյանն ասաց. 

՛՛Ուրեմն նախ ինչ վերաբե­րում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տա­րիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը, մարդկային տեսակը ցանկու­թյուն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն նա հոգեկան շեղումներ ունի, նա հոգեկան հիվանդ է: Տվյալ դեպքում ո՞նց կարող է Խա­չիկ Ասրյան տեսակը ցանկություն չունենա ծառայելու իր ժողովրդին, առավել եւս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես՛՛: Այնուհետեւ ՛՛Հայոց արծիվների՛՛ ղեկավարը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ կամ այդ թեմայով որեւէ քննարկում իր հետ չի եղել՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ