10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հատուկ ջոկատայինները փորձեցին լռեցնել առևտրականներին

Քիչ առաջ իսկապես արտակարգ իրավիճակ էր  ստեղծվել Կառավարության շենքի դիմաց: ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛  ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ փակել են Հանրապետության հրապարակի մուտքը: Փակելով հարակից փողոցը նրանք պահանջում էին   չեղյալ հայտարարել օրենքը:

Ցուցարարներին չի բավարարել վարչապետ՝ Հովիկ Աբրահամայանի հետ այսօր Կառավարությունում կայացած հանդիպումը և վարչապետի պատասխանները , որտեղ վարչապետը հստակ ցույց է տվել, որ օրենքը չի կասեցվելու:ծ

Տեղեկացնենք, , որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է օրենքը:

Բողոքող առևտրականներին ճանապարհից հեռացնելու համար մեր թղթակցի հաղորդմամբ հատուկ ջոկատայիններ են բերվել:

Ցուցարարները ավել ուշ գնացին տուն՝ նախորոք հայտարարելով որ իրենց պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վարչապետը իրենց աչքի առաջ պատռի վերոհիշյալ օրենքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ