10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կարևորվեց գործընթացների կանոնակարգումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։

Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմներըհումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակիամբողջական նկարագրով ևենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։  

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող  սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվողբժշկականօգնությանորակիապահովմանը:

Քննարկվեցին նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու,  տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ  հարցեր։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ