10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Անշուշտ, պահանջներ լինելու են. Ռ. Հակոբյանն` իշխանափոխության պահանջից

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ”Ժառանգության” խմբակցությունների ներկայացուցիչների մոտ երկու ժամ տևած հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ օրակարգում 4 հարց կար՝ առաջիկայում մարզային այցելությունների հաստատում, 12 կետերի վերջնական գնահատականների ամփոփում, հանրահավաքի օրակարգի ձևակերպում և այլ հարցեր: Հակոբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը երեք ոչ իշխանական ուժերը 10 մարզային այցելություն են իրականացնելու:

 Հարցին՝ արդյոք հանրահավաքին իշխանափոխության պահանջ լինելու է, Ռ. Հակոբյանը պատասխանեց. ”Անշուշտ, պահանջներ լինելու են, հարցեր կան, որոնք բնականաբար պետք է հնչեն, բայց օրակարգ ենք ձևավորում, որտեղ ամենատարբեր պահանջները կարող են լինել: Դեռևս պարզ չէ նաև, թե արդյոք երեք ուժերի առաջնորդները կմասնակցեն հանրահավաքին: “Այս հարցը դեռ քննարկման փուլում է”,-նշեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ