20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2014

Անմխիթար է

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է: Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի […]

40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ

Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը: 2012թ. տվյալներով, աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերորդ պատճառն  է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Չափահաս մարդկանց շրջանում  ինքնասպանության […]

Սխալ են հասկացել

”Դուք գիտեք` ինչ բան է այլաբանությունը, հայերեն իմացող յուրաքանչյուր մարդ կհասկանա դրա իմաստը: Դա աշխատանքաին կարգապահությունը բարձրացնելու ուղղութամբ նախագահի այլաբանական ցուցումն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն` արձագանքելով քննադատություններին, թե երկրի նախագահը չէ, որ պիտի պատգամավորներին կոչ անի զբաղվել օրենսդրական գործունեությամբ, չբացակայել Ազգային ժողովից: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ […]

Բրիտանիայի վարչապետը համոզում է շոտլանդացիներին հրաժարվել անկախությունից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Daily Mail-ի իր սյունակում կոչ է արել Շոտլանդիայի հասարակությանը հրաժարվել Միացյալ Թագավորությունից առանձնանալու մտքից, գրում է Газета.Ru-ն: Քեմերոնն ասել է, որ եթե շոտլանդացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել հօգուտ անկախության, ապա դա “դարերի համարև կլինի”: “Միացյալ Թագավորությունը աշխատում է` շնորհիվ այն “քիմիայի”, որ կա Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ”,- ասել […]

Իշխանափոխության միակ ճանապարհը. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագրականում կարդում են.  Գլխավոր խնդիրն այստեղ երեւակայության պակասն է. ընդդիմադիրները՝ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա, չեն պատկերացնում, թե ինչով կարող են զբաղվել՝ բացի նախագահի անհապաղ հրաժարականը պահանջելուց: Այստեղ կա նաեւ ծուլության տարր՝ որեւէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին “զոռ տալ”, կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի: Կա նաեւ չհասկացված լինելու վախը. […]

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը հայ մարզիկները հաջողությամբ մեկնարկեցին

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաեւ հայ բռնցքամարտիկները: Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ:  Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին եւ կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիեւի հետ: Հաղթանակ են տոնել […]

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Բելառուսին

Երեկ, սեպտեմբերի 9-ին Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումը ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով: Աղվան Պապիկյանը 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Անտոն Սարոկան հավասարեցրեց այն 72-րդ րոպեին: 90-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը խփեց հաղթական գոլը և Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց  2:1 հաշվով:

Նոր թեկնածու . Հայկական ժամանակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հզոր պայթյուն Քիմիական նյութերի գործարանում

Գերմանիայում` Ստորին Սաքսոնիայում, քիմիական նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այժմ տարածքից 14 հազար մարդ է տարհանվում: Առայժմ հայտնի է, որ մեկ մարդ վիրավորվել է՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ: Վնասվել են գործարանին մոտ գտնվող շենքերը, բնակիչներին այժմ տարհանում են: Դեպքի վայրում 300 հրշեջ և 60 ոստիկան է աշխատում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի