21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սխալ են հասկացել

”Դուք գիտեք` ինչ բան է այլաբանությունը, հայերեն իմացող յուրաքանչյուր մարդ կհասկանա դրա իմաստը: Դա աշխատանքաին կարգապահությունը բարձրացնելու ուղղութամբ նախագահի այլաբանական ցուցումն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն` արձագանքելով քննադատություններին, թե երկրի նախագահը չէ, որ պիտի պատգամավորներին կոչ անի զբաղվել օրենսդրական գործունեությամբ, չբացակայել Ազգային ժողովից:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. ”Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը”:

”Նախագահը նաև կուսակցութան նախագահ է, իրավունք ունի ու նորմալ է, երբ ցուցումներ է տալիս, ոչ թե հրամայում է: Իբր թե չգիտեք, որ շատ պատգամավորներ անկարագապահ են, բա կուսակցության նախագահն ինչպե՞ս կարգի հրավիրի: Եվ մեր, և ցանկացած խմբակցության շարքերում լինում են պատգամավորներ, ովքեր որոշակի բացթողումներ են ունենում”,-նկատեց Հարությունյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` նախագահը, սակայն, չի ասել, որ պատգամավորները դահլիճից չպիտի բացակայեն: ”Նախագահը չի ասել` ժամը 12-18-ը պետք է դահլիճում լինեք: Նա շատ լավ է հասկանում պատգամավորի կարգավիճակը և պատգամավորի պարտականություններն ու իրավունքները: Հիմա ես դահլիճում չեմ, գնում եմ իմ աշխատասենյակ աշխատելու, ես լքո՞ւմ եմ խրամատը: Երբ ինձ հարակից հարց չկա, որ ես մասնագետ չեմ կամ իմ մասնագիտական շրջաանակներից դուրս է, գնում եմ կաբինետ, աշխատում եմ, մի բան կարդում եմ, ռադիոյով եմ լսում: Դահլիճում լինելը պարտադիր չէ, ճիշտ չեն հասկացել նախագահի ասածը”:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները ՀՀԿ-ական շատ պատգամավորների մասին խոսելիս ասում են ”կոճակ սեղմող”, Հ. Հարությունյանն արձագանքեց. ”Դա էլ ներելի է: Ընդդիմություն են, եթե ոչինչ չունեն անելու, գոնե մեզ պիտի պախարակեն, քննադատեն: Իրենք ի՞նչ են անում, կարող ա մի գործ են անում, որ մենք չենք անում. իրենք էլ են ելույթ ունենում, մենք էլ ենք ելութ ունենում, իրենք էլ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, մենք էլ: Մենք իրենց նկատմամբ երբեք անհարգալից բան չենք ասում, ու նույնն էլ իրենք պետք  է լինեն, ի վերջո բոլորս էլ պատգամավոր ենք”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ