21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բրիտանիայի վարչապետը համոզում է շոտլանդացիներին հրաժարվել անկախությունից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Daily Mail-ի իր սյունակում կոչ է արել Շոտլանդիայի հասարակությանը հրաժարվել Միացյալ Թագավորությունից առանձնանալու մտքից, գրում է Газета.Ru-ն:

Քեմերոնն ասել է, որ եթե շոտլանդացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել հօգուտ անկախության, ապա դա “դարերի համարև կլինի”:

“Միացյալ Թագավորությունը աշխատում է` շնորհիվ այն “քիմիայի”, որ կա Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ”,- ասել է նա:

Իսկ ահա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը չի մասնակցի հանրային քննարկմանը, որը նվիրված է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին:

“Ցանկացած ենթադրություն այն մասին, որ թագուհին ցանկություն ունի ազդել արշավի արդյունքների վրա հանրաքվեի նախօրեին, բացարձակ չեն համապատասխանում ճշմարտությանը։ Ձերդ Մեծությունը պարզապես այն կարծիքին է հակված, որ դա Շոտլանդիայի ժողովրդի գործն է»,- նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ