19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը հայ մարզիկները հաջողությամբ մեկնարկեցին

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաեւ հայ բռնցքամարտիկները:

Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ:  Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին եւ կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիեւի հետ:

Հաղթանակ են տոնել նաեւ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վարդանյանը պարտության է մատնել բելառուս Դմիտրի Սապոնին, իսկ Բաչկովը առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Ջոնաթան Սուարեսի նկատմամբ եւ վաղը կմրցի բելառուս Իվան Բառանչիկի հետ: Ցավոք պարտություն է կրել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը, ով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուհամեդ Շաբանովին:

Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաեւ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը եւ Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաեւ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Իքլիմյանը:

 

Հարգանքով՝

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ