20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2014

Ուսանողուհին վաճառել է նորածնին` ուսման վճարը մուծելու համար

Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի ուսանողուհու, ով մեղադրվում է երեխաների առեւտրի մեջ: Աղջիկը նորածին երեխային վաճառել է, որպեսզի կարողանա վճարել ուսման վարձը: Սակայն հետո փոշմանել է եւ գնացել ոստիկանություն` ինքնախոստովանական ցուցմունք գրելու: Ինչպես պարզվել է, ուսանողուհին իր նորածին երեխային վաճառել է 1 875 դոլարով, ճիշտ այնքան, որքան պետք է եղել` ուսման վարձը վճարելու համար: […]

Համայնքների խոշորացմանն ավելի տոլեռանդ են վերաբերում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման դեմ ալիքն ավելի է աճում, իսկ Կառավարությունը շարունակում է այս ծրագիրն իրագործել, և եթե այո, ապա ինչ միջոցներով է դա անում:   Փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը, թե գյուղերում դեմ են այս որոշմանը: Նա նշեց, որ տարիներ […]

Ինչո՞ւ է նվազել բյուջեի հավաքագրումը

Կառավարությունը որոշմամբ նվազելու է պետբյուջեի հավաքագրումը: Այս տարվա ընթացքում նախատեսվել է 1184 միլիարդ հարկերի և տուրքերի հավաքում, որը ավելի քիչ է քան 2008-2009 թվականների ճգնաժամային տարիներինը: Պատճառները բազմաթիվ են, բայց կարևոր խնդիրներից մեկը գունավոր մետաղների գնաճն է, ընդգծեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: ”Եթե անցած տարի Քաջարանի մոլիբդենը պետությանը վճարում էր 40 միլիարդ, ապա […]

Սակավաջրությունը ոչ միայն Հայաստանում է. նախարար

”Ընդհանրապես տարածաշրջանում սակավաջրություն կա և դա տեսանելի և շոշափելի է ոչ միայն Հայաստանի հանրապետությունում, այլ նաև հարևան երկրներում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` պատասխանելով հարցին, որ չնայած ոռոգման նպատակով Սևանից բացթողնված ջրի ավելացմանը, կրկին Արարատյան դաշտում գյուղացիները դժգոհում են, որ ոռոգման ջուր չունեն և բերքը չորանում է։ Նախարարը նախ […]

Ուրեմն դու շատ նուրբ մաշկ ունես. նախարարը` լրագրողին

”Վերջնական չենք կարող ասել ծավալները, դեռ նոր է սկսվում բերքահավաքը, ցորենը կարելի է ասել ավարտվում է, պտուղը, բանջարեղենը շարունակվում է, խաղողը նոր է սկսվում.. ծավալների մասով վաղ է խոսել, բայց ընդհանուր կանխատեսումնորով տարին վատ տարի չէ` չհաշված կարկտահարությունն ու ցրտահարությունը, որ եղավ, եթե դա չլիներ մենք ավելի լավ ցուցանիշներ կունենայինք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Գործարարներին չեն սահմանափակելու

”Այդպես է նախատեսված, որ այնտեղ պիտի որոշվի անդամակցության հարցը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հոկտեմբերի տասին Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ, ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:  Խոսելով Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներից և դրանից հետո Ռուսաստանի շուկա ներկրվող հայկական ապրանքներից` նախարարն ասաց, որ խնդիր չի տեսնում, որովհետև ապրանքներն ինչպես ներմուծվում ու արտահանվում էին, այդպես էլ կշարունակվի: ”Մաքսային միության […]

Քննարկվել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: “Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանց­քային ուղղություններից մեկը”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  Վարչապետը վստահեցրել է, որ […]

Տնտեսական հաջողություններն անընդհատ պրոցես են. Կ. Ճշմարիտյանը` Ռ. Քոչարյանից

”Տնտեսական հաջողություններն անընդհատ պրոցես են, և այստեղ ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ եթե դիտենք, ամեն ժամանակահատված ունի իր առանձնահատկությունները` կապված և համաշխարհային տնտեսության զարգացման հետ, և ընդհանարպես Հայաստանի տնտեսության զարգացման ճյուղային զարգացման հետ, այդ դինամիկ զարգացումը շարունակվում է”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրուցում նշել էր, որ տնտեսական հաջողությունները սկսվել ու ավարտվել […]

Սյունիքի փոխմարզպետն ազատվե՞լ է աշխատանքից /լրացված/

Henaran.am-ի տեղեկություններով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Վերջինս մարզպետի տեղակալ էր նշանակվել նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք: Մինչ այդ նա մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետն էր: ժամը 18:08 Քիչ առաջ տեղեկացանք, որ Աշոտ Մարդյանը նշանակվելու է մարզպետի պաշտոնակատար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի