19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տնտեսական հաջողություններն անընդհատ պրոցես են. Կ. Ճշմարիտյանը` Ռ. Քոչարյանից

”Տնտեսական հաջողություններն անընդհատ պրոցես են, և այստեղ ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ եթե դիտենք, ամեն ժամանակահատված ունի իր առանձնահատկությունները` կապված և համաշխարհային տնտեսության զարգացման հետ, և ընդհանարպես Հայաստանի տնտեսության զարգացման ճյուղային զարգացման հետ, այդ դինամիկ զարգացումը շարունակվում է”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրուցում նշել էր, որ տնտեսական հաջողությունները սկսվել ու ավարտվել են իր գալ-գնալով, արդյոք այդպես է, ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

Անդրադառնալով մրցունակության համաշխարհային զեկույցին, որտեղ Հայաստանը հետընթաց է արձանագրել մոտ հինգ տեղով` նախարարն ասաց. ”Գլոբալ մրցունակության զեկույցի տեղեկանքը պատրաստ է, պատճառները վեր ենք հանում և ոչ միան այն պատճառները, որոնց հետևանքով հետընթաց ենք ունեցել, վեց տեղով զիջել ենք: Այլև կան երկրներ, որոնք առաջ են անցել, դրա համար մենք հետ ենք գնացել, ամբողջական վերլուծությունից հետո կներկայացնենք մեր անելիքները: Այստեղ ավելի մասնագիտական վերլուծություն է պետք, որովհետև գործոնները շատ են, և վերլուծության մոդելն էլ շատ բարդ է”:

Իսկ հարցապնդմանը, թե որպես մրցունակության անկման պատճառ նշվում է մոնոպոլ դաշտի առկայությունը, Ճշմարիտյանը պատասխանեց. ”Այո, դա կետերից մեկն է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ