09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Համայնքների խոշորացմանն ավելի տոլեռանդ են վերաբերում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման դեմ ալիքն ավելի է աճում, իսկ Կառավարությունը շարունակում է այս ծրագիրն իրագործել, և եթե այո, ապա ինչ միջոցներով է դա անում:  

Փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը, թե գյուղերում դեմ են այս որոշմանը: Նա նշեց, որ տարիներ առաջ իսկապես դեմ էին, իսկ հիմա դրական առաջընթաց է նկատել այս առումով: ”Նախկինում խիստ մերժողական էին, այսօր ավելի տոլեռանդ են բոլորը գտնվում` ուսումնասիրելու, իմի բերելու գաղափարները, դրական տեղաշարժ ունենք: Դրան հասել ենք կառավարության ու ԱԺ-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ”:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նախարարն ասաց, որ միջազգային կազմակերպություններն են օժանդակություն հայտնել` ինչպես ամերիկական, այնպես էլ եվրոպական կազմակերպությունները, ադ թվում և Համաշախարհային բանկը: Ա. Գևորգյանը շեշտեց, որ այդ կազմակերպություններից որոշներն ուղղակի են գումար տրամադրելու, իսկ մուսներն ինչ-ինչ պայմաններով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ