04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իշխանափոխության միակ ճանապարհը. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագրականում կարդում են. 

Գլխավոր խնդիրն այստեղ երեւակայության պակասն է. ընդդիմադիրները՝ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա, չեն պատկերացնում, թե ինչով կարող են զբաղվել՝ բացի նախագահի անհապաղ հրաժարականը պահանջելուց: Այստեղ կա նաեւ ծուլության տարր՝ որեւէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին “զոռ տալ”, կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի:

Կա նաեւ չհասկացված լինելու վախը. եթե ամեն օր չասենք՝ “հանցավոր իշխանությունը”, ժողովուրդը կմտածի, թե մենք ծախված ենք, իսկ մեզնից սպասվում են վճռական գործողություններ: Այսինքն՝ մեր քաղաքական վերնախավն աշխատում է “թիրախային լսարանի” համար, որը նույնպես երեւակայության հետ խնդիրներ ունի՝ “ախ, ե՞րբ է գալու այն իշխանությունը, որը մեզ բարեկեցություն եւ աշխատանք կտա, իսկ ավելի լավ է՝ փող կբաժանի”:

Հույսը, հետեւաբար, դրվում է տգիտության եւ բնազդների վրա, իսկ այդպես հնարավոր է փոխել անձերին, բայց ոչ՝ իշխանությունը՝ որպես համակարգ: Համակարգը կարող է փոխել գիտակցության որոշակի մակարդակ ունեցող հասարակությունը:

Վերջում եւս մի մեջբերում՝ այս անգամ ռուս դասական Լեւ Տոլստոյից. “Կառավարության ուժը հիմնված է ժողովրդի տգիտության վրա, եւ նա գիտի դա, եւ հենց այդ պատճառով միշտ պայքարելու է լուսավորչության դեմ: Ժամանակն է, որ դա մենք հասկանանք”: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ