Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է “Սփյուռք” ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը եւ հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: […]