20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 28, 2014

Ջրեցին Րաֆֆիին, մաքրեց Աննա Իսրայելյանը, խառնվեց Գագիկ Շամշյանը /վիդեո/

Երեկ “Գուլդեն Թուլիփ”-ում “Առավոտ” օրաթերթը նշեց հիմնադրման 20-ամյակը: Շնորհավորելու էր  եկել նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հետաքրքիր էր, որ բազմաթիվ հյուրերից միայն նա էր “ջրվել” հենց մուտքին: “Օրենքը կիրառեցին հավասար”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան օգնության հասավ “Առավոտ”-ի առցանց խմբագիր Աննա Իսրայելյանը: Բնականաբար, անմասն չէր կարող մնալ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Շարունակությունը՝ տեսանյութում: 

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ”Բորուսիայի” կազմում/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիան” 4-րդ ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթեց ”Էսենին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից: Նա խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ 5-րդ գնդակի ժամանակ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո:

Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է. Սերժ Սարգսյան /վիդեո/

Կիրակի՝ հուլիսի 27-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցան ՀՀ Նախագահի մրցանակի“Լավագույն մարզական ընտանիք” մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումներն ու հանդիսավոր փակումը: Մինչ մեկնարկը այստեղ էին եկել բոլոր մարզպպետները, Երեւանի քաղաքապետը: Ճիշտ ժամանակին, ուղիղ ժամը 12-ին մարզադաշտ մտավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի