11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է. Սերժ Սարգսյան /վիդեո/

Կիրակի՝ հուլիսի 27-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցան ՀՀ Նախագահի մրցանակի“Լավագույն մարզական ընտանիք” մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումներն ու հանդիսավոր փակումը:

Մինչ մեկնարկը այստեղ էին եկել բոլոր մարզպպետները, Երեւանի քաղաքապետը:

Ճիշտ ժամանակին, ուղիղ ժամը 12-ին մարզադաշտ մտավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ:

Մրցումները արդեն անց են կացվում 11-րդ անգամ եւ այն աննախադեպ էր այս տարի: Առաջին անգամ մրցաշարին մասնակցեցին հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երեւան քաղաքից եւ Արցախից:

 “Լավագույն մարզական ընտանիք-2014” մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք, որոնց երեխաները Նախագահի կողմից պարգեւատրվել են նաեւ մարզահագուստով եւ նվերներով:

Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված ընտանիքները պարգեւատրվեցին 500, 400 եւ 300 հազարական դրամներով։

Մրցույթի հիմնը հնչելուց հետո բոլորին շնորհավորեց Սերժ Սարգսյանը:

“Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է, որովհետեւ մարզական ընտանիք՝ նշանակում է առողջ ընտանիք, նշանակում է՝ լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք: Առողջ ընտանիք՝ նշանակում է առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Ձեր առավելությունը ուրիշների նկատմամբ նաեւ նրանում է, որ դուք ոչ միայն ինքներդ եք դրական ազդակներ ստանում, այլ նաեւ դրական ազդակներ եք հաղորդում ուրիշներին: Իսկ այսօր հասարակությանը ձեր հաղորդած դրական ազդակները չափազանց անհրաժեշտ են”,-ասել է Հանրապետության Նախագահը:

Կարեւորելով պրոֆեսիոնալ սպորտն ու հայ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյանը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ “Մարզական ընտանիք” մրցույթի մասնակիցները եւս չափազանց կարեւոր գործ են կատարում՝ ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները:

Ընդհանուր հաշվարկով մրցույթի 3-րդ տեղի գավաթը ստացավ Կոտայքի մարզը, երկրորդը՝ Շիրակի մարզը, իսկ առաջին տեղի գավաթը տրվեց Երեւանին։ Գավաթները ստացան մարզպետներն ու Երեւանի քաղաքապետը։

 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ