20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2014

Մեկ զոհ, երկու վիրավոր հայկական կողմից

 Ըստ Լեռային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու […]

Աբրահամ Խաշմանյանը 22 ֆուտբոլիստներ է հրավիրել

Օգոստոսի 4-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան […]

Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի եւ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի եւ ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն […]

”Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը”. Դրոգբա

Հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ ”Չելսի”: ”Ես հեշտությամբ ընդունեցի ”Չելսի” վերադառնալու որոշումը: Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը: Բոլորը գիտեն, որ ”Չելսին” իմ տունն է: Ես նախկինի պես ցանկանում եմ հաղթել և օգուտ բերել թիմին”,-նշել է հարձակվողը: Դրոգբան ”Չելսիում” հանդես է եկել նաև 2004-2012 թթ.-ին

Պատերազմ են ուզում՝ կստանան.սահմանային գոտում նորից լարված վիճակ է

Տավուշի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը քիչ առաջ հայտնեց, որ ողջ գիշեր կրակոցներ են եղել.”Մենք էլ մեր փայ հակահարվածն ենք տալիս, նենց չի որ ասեմ վախեցած ենք….ուղղակի բերքի պահնա…մեկ էլ երեխեքը փողոց դուրս չեն գալիս՝ էտա”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետը: “Այս պահին մեր կոմբայնը իջացնում ենք Չինարի, ցորենը […]

Գազայի հատվածում հրադադարի 12 ժամյա ռեժիմը հաստատվել է

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայի հատվածում 12-ժամյա հրադադարը, գրված է РИА новости-ում: Աղբյուրը նշում է, որ հրադադարը կսկսվի Իսրայելի ժամանակով 8:00-ին: 12 ժամվա ընթացքում Իսրայելի բանակը փնտրելու է ստորգետնյա թունելները, որոնք պաղեստինցի գրոհայիններն օգտագործում են իրենց երկրի վրա հարձակվելու համար: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի […]

Մարտին Վարդազարյանն ունեցավ իր աստղը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների եւ երաժշտասեր երեւանցիների հետ միասին հուլիսի 25-ին մասնակցել է հայկական ջազի եւ էստրադայի աստղերի ճեմուղում Երեւանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական […]

Ռուսական պրիմադոնան հիացրեց եւ հուզեց բոլորին /վիդեո/

Հուլիսի 25-ը Յուրմալայում անկացվող “Նոր ալիք” երգի փառատոնը մրցութային չէր: Օրը նվիրված էր ռուսական բեմի պրիմադոնա՝ Ալլա Պուգաչովային: Համերգի վերջում մի քանի երգ կենդանի ձայնով կատարեց Ալլա Պուգաչովան: Ինչպես միշտ նա գերեց եւ հուզեց բոլորին: Ի դեպ, վերջին երգի ժամանակ Պուգաչովան սրբում էր արցունքները: Դիտեք նաեւ տեսանյութը:

Թող չխախտեին ու պատասխան չստանային. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է  հրադարադարի խախտմանը: “Ադրբեջանը հուլիսի 25-ին մի քանի ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը, բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի”,-ասել է նա: Ըստ խոսնակի, հայկական  կողմի պատասխանը չի ուշացել:  Ադրեբեջանական կողմի կորուստներից խոսնակը տեղյակ չէր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի