22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Աբրահամ Խաշմանյանը 22 ֆուտբոլիստներ է հրավիրել

Օգոստոսի 4-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռումյան Հովսեփյանը և Գագիկ Դաղբաշյանը:

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել իսպանական «Մուրսիայի» հարձակվող Վարդան Պողոսյանը, իսկ «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այս անգամ չի միանա Հայաստանի Մ-21 հավաքականին, քանի որ օգոստոսի 4-ը և 6-ը ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրեր չեն:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ընդհանուր առմամբ, հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների:

Դարպասահներ

Արթուր Թորոյան «Բանանց»

Ալբերտ Օհանյան «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան «Ուլիս»  

Պաշտպաններ

Արամ Շահնազարյան «Բանանց»

Դավիթ Մարիկյան «Շիրակ»

Ալեն Համբարձումյան «Գանձասար»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»              

Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Վահագն Այվազյան «Բանանց»

Արամ Լոռեցյան «Բանանց»

Կարեն Մուրադյան «Շիրակ»            

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Միկա»   

Գագիկ Պողոսյան «Փյունիկ»

Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»

Աղվան Պապիկյան «Ուլիս»

Արման Մելքոնյան «Ալաշկերտ» 

Հարձակվողներ

Սարգիս Բալոյան «Փյունիկ»

Վարդան Պողոսյան «Ռեալ Մուրսիա Բ» (Իսպանիա)

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ