20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2014

Թեժ գիծ արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ այլ վարչական իրավախախտումների հետեւանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին եւ դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաեւ ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի,  Գ.Նժդեհի 1-19,  Եղբայրության 9, 11, 13,  Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18,  […]

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից  բաց կթողնվի միայն  դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։ Նման որոշման առիթ են հանդիսացել  հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։ Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև  հղիության ժամանակ […]

Գնաց սիրո հետեւից, բանը հասավ դանակահարության. Ժամանակ

“Ժամանակ”-ը անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում գտնվող  Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու էր եղել… Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին: 2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, […]

Հայաստանը Եվրամիության հետ նոր համաձյանգիր կունենա. Հրապարակ

“Հրապարակ” –ի  հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության տարբերակներին՝ մասնավորապես ասել է. “Մենք խորհում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ եւ Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը: Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել՝ լինելու է նոր […]

Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:             ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:

Գլխավոր դատախազի բիզնեսը. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “…Ասում են” ի թե բանակում ձվի եւ մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանին պատկանող “Էլիտ կապիտալ” ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։  Փաստորեն, արդարադատությունից եւ ազնվությունից մշտապես խոսող պաշտոնյան անմիջապես պետության հետ է “գործ” բռնել։ Մանրամասները  թերթի այսօրվա […]

Ով կլինի ժառանգականների “ասողը”. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ “Ժառանգություն” կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում “գործող” երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում “ասողը”: Թերթի տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի […]

Հայկ Հարությունյանը գնում է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով  իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել: Թերթը հիշեցնում է, որ  որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է “Հրազդան” ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, թերթի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Մանրամասները  թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի