02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Թեժ գիծ արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ այլ վարչական իրավախախտումների հետեւանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին եւ դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաեւ ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

 Աշխատանքային խումբը օպերատիվ կերպով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, մասնավորապես այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով եւ այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ:

Աշխատանքային խմբի հետ կարող եք կապ հաստատել եւ Ձեր խնդիրը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծով՝ (010) 31 91 74 հեռախոսահամարով, աշխատանքային ժամերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ