05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գնաց սիրո հետեւից, բանը հասավ դանակահարության. Ժամանակ

“Ժամանակ”-ը անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում գտնվող  Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու էր եղել…

Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին:

2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, “Օդնոկլասնիկի” կայքով ծանոթացել է Երեւանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտուհի Սիրանի (անունը փոխված է) հետ:

Դեռահասները շփվել են կայքում, փոխանակել հեռախոսահամարները, հեռախոսազրույցներ ունեցել:

Նոր ուսումնական տարում՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, Գոռը որոշել է գնալ դպրոց ու տեսնել Սիրանին:

Առավոտյան ժամը 11-ին Գոռն իր երկու ընկերների՝ Ֆելիքսի ու Հայկարամի հետ երթուղայինով գնացել Սիրանի դպրոցի մոտ:

Երեք տղաները որոշ ժամանակ շրջել են ավագ դպրոցի բակում: Նրանց նկատել է դպրոցի տնօրենը ու պահանջել է, որ հեռանան: Հասունացած ու գեղեցկացած աշակերտուհիների հարցով դպրոցի շուրջ պտտվող օտար տղաների մուտքը կասեցնելու առումով էլ ավագ դպրոցի տնօրենի գործը բարդ է…

Գոռի ու դպրոցի տնօրենի խոսակցությունը, ըստ դատական ակտի, լսել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էդգարը:

Նա միջամտել է ու “տղավարի” պահանջել, որ Գոռն ու ընկերները սպասեն, մինչեւ դասերը վերջանան, ու այն ժամանակ իրենք կխոսեն:

Ժամը 13-ն անց 30-ին Գոռն ու իր երկու ընկերը թիվ 105 դպրոցի մոտակայքում սպասում էին: Նրանց է հանդիպել դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաչերը:

Միմյանց երկար նայելու պատճառով տղաները սկսել են վիճել. երկար սպասումից հետո երեւի երկար նայելը կարող էր որպես վիրավորանք մեկնաբանվել…

Տեղանքին ծանոթ Խաչերի առաջարկով գնացել են դատարանից ոչ հեռու՝ “Հայորդաց տան” տարածք: Այնտեղ Խաչերին են միացել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Տիգրանը, վերոհիշյալ Էդգարը եւ Ռոմանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

լուսանկարը 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ