20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2014

Դիվերսիայի ժամանակ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում /ֆոտո/

”Այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Բժիշկները հավաստիացրեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են”,-Facebook-յան իր էջում […]

“Ոսկե ծիրան”-ը, ծիրանօրհնենքն ու կարմիր գորգը /վիդեո/

Երեկ՝ հուլիսի 13-ին Երեւանում,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծիրանի օրհնությամբ մեկնարկեց  “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնը:Այն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ Ծիրանօրհնեքը դարձել է հայկական սովորություն եւ աշխարհը սկսում է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորությունները:   ““Ոսկե ծիրանը” միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, […]

Ջուր չի լինի

   “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով ՝ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 10.00-ից մինչեւ 18.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի  4, 5 եւ 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:         Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ […]

Հանդիպում ՀՀԿ Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Շարունակվում են ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները: Այս օրերին Շիրակի երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձոր քաղաքում են, որտեղ վերջիններս հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար կազմի հետ: Հուլիսի 12-ին մարզային ՀՀԿ-ականները հանդիպեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Աշխատանքային մթնոլորտում ներկայացվեցին մինչ օրս կատարված աշխատանքները եւ […]

Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն/վիդեո/

Բրազիլիայի ”Մարականա” հանրահայտ մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Մարզադաշտը տեղավորում է գրեթե 75 հազար մարդ: Կիսաեզրափակիչ հանդիպումներում գերմանացիները 7-1 hաշվով հաղթել էին Բրազիլիայի ընտրանուն, իսկ Արգենտինան գոլազուրկ ոչ ոքիից հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել է Հոլանդիայի արգելքը: Եզրափակիչ մրցավեճում հանդիպման հիմնական ժամանակն ընթացավ հավասար պայքարում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի