07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հանդիպում ՀՀԿ Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Շարունակվում են ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները: Այս օրերին Շիրակի երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձոր քաղաքում են, որտեղ վերջիններս հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար կազմի հետ:

Հուլիսի 12-ին մարզային ՀՀԿ-ականները հանդիպեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Աշխատանքային մթնոլորտում ներկայացվեցին մինչ օրս կատարված աշխատանքները եւ կազմվեց հետագա անելիքների ծրագիրը:

Պատգամավորները պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին եւ  առաջարկեցին  դրանց լուծման տարբերակներ:

Այսօր կարեւոր է մարզային երիտասարդությանը ակտիվորեն ներգրավելու բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում, եւ այդ համատեքստում նման ծրագրերը էական են, քանի դրանք հետագայում իրենց շարունակությունն են գտնում արդեն հենց մարզերում:

Ծրագրի 3 օրերի ընթացքում երիտասարդները կկիսվեն իրենց փորձով, կմրցեն մի շարք մարզաձեւերում, կքննարկեն իրենց հուզող երիտասարդական խնդիրները, մարտահրավերները եւ հետագա անելիքները:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ