18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն/վիդեո/

Բրազիլիայի ”Մարականա” հանրահայտ մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Մարզադաշտը տեղավորում է գրեթե 75 հազար մարդ:

Կիսաեզրափակիչ հանդիպումներում գերմանացիները 7-1 hաշվով հաղթել էին Բրազիլիայի ընտրանուն, իսկ Արգենտինան գոլազուրկ ոչ ոքիից հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել է Հոլանդիայի արգելքը:

Եզրափակիչ մրցավեճում հանդիպման հիմնական ժամանակն ընթացավ հավասար պայքարում, և գոլ չգրանցվեց: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին, Գերմանիայի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Մարիո Գյոտցեն, ում գոլն էլ հաղթանակ պարգևեց գերմանացիներին:

Հավելենք, որ այս չեմպիոնությունը Գերմանիայի համար 4-րդն էր, իսկ Արգենտինան աշխարհի չեմպիոն է հռչակվել 2 անգամ: Աշխարհի հաջորդ առաջնությունը կկայանա 2018 թ.-ին Ռուսաստանում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ