20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2014

՛՛Փոսի գայի՛՛ ձևակերպում բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել. ՃՈ պետի ու դերասանի հեռահար բանավեճը

Facebook-յան հանրագրում դերասան Սեպուհ Ապիկյանը իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ պատրաստվում է արտագաղթել: Նա գրել է.  ՛՛39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին… Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ!!! Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ […]

”Միկան” ևս պարտվեց խորվաթական ակումբին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ”Միկան” Խորվաթիայում 2-0 հաշվովպարտվեց ”Սպլիտին”: Առաջին գնդակը 39-րդ րոպեին խփեց Տոմիսլավ Գլումացը, 87-րդ րոպեին աչքի ընկավ Ալյոշա Վոյնովիչը: Պատասխանը հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Երեւանում: Այսպիսով, հայկական 4 ակումբներն էլ պարտություն կրեցին որակավորման փուլի առաջին հանդիպումներում:

Նիկոլին չեն հրավիրել. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, հին ավանդույթները վերականգնվում են: ՀԱԿ-ի ամեն հինգշաբթի անցկացվող խմբակցության նիստերը վերջին շրջանում կրկին անցնում են առանց Նիկոլ Փաշինյանի: ՀԱԿ խմբակցությունը երեկ “նախաարձակուրդային” նիստ է արել, որը վերջինն է լինելու ամռան ընթացքում: Նիստին չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, վերջինը, սակայն, այս օրերին բացակայում է հանրապետությունից:  Այս եւ այլ հետաքրքիր նորություններ թերթի այսօրվա համարում:

Նաիրի Հունանյանը վիրահատվել է. Ժամանակ

“Ժամանակ”-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ է տեղափոխվել Հոկտեմբերի 27-ի գործով հանցավոր խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Վերջինս առողջական խնդիրներ ունի եւ երեկ, հավանաբար, պետք է վիրահատվեր: Նրա մոտ ախտորոշվել է պարապրոկտիտ, որը ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանի դեմ խաղը ուղղվեց պետության դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ ԱՄՆ Հայկական ֆորումի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցն օրեցօր ավելի է սրվում: Բանն այն է, որ իրականում գոյություն չունեցող այդ կազմակերպությանը զորակցություն են հայտնել նաեւ ադրբեջանցիները, որոնք հայտարարել են, թե իրենք եւս միանում են այդ նախաձեռնությանը, քանի որ Տ. Սարգսյանը զավթողական երկրի ներկայացուցիչ է, եւ որպես ապացույց՝ […]

Արցախի առեւտուրը բացառում է. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”—ի հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը բացառեց  Ղարաբաղի շուրջ առեւտուրը: “Ու բացառում եմ, որ Ռուսաստանը կարող է սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Արցախի հարցում չկա ճնշում նաեւ Հայաստանի վրա, առավել եւս, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրն օրերս վավերացվեց Ռուսաստանի Դումայում: Ծանոթանալով այդ պայմանագրի կետերին, ինքներդ էլ կհամոզվեք, որ նման ճնշում Ռուսաստանի կողմից չի […]

Մասոնները գրավում են Երեւանը. Իրավունք

“Իրավունք”-ի հետ զրույցում “Մխիթարիչ” բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլյցյանը նշել է, որ մասոնները կամաց-կամաց գրավում են Երեւանը: Ըստ նրա, “Մոսկվա” կինոթատրոնի շրջակայքի ծառերը փոխել են ու մասոնկան սիմվոլ դրել, որը ակացիան է: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ծառուկյանը պիտի կողմնորոշվի. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է,  թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թեւերի միջեւ խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչեւ աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։ ԲՀԿ ղեկավարությունն էլ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, պետք է կողմնորոշվի` ինքը ո՞ր կողմում է: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի