08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” թիվ մեկ հարկ վճարողն է

” ”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” թիվ մեկ հարկ վճարողն է 2013 թվականի արդյունքներին, այն մեզ համար միայն հարկ վճարող չէ, ավելին է, քան հարկ վճարողը՛՛,-այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ այս կոմբինատի հետ գործնական լավ հարաբերությունների մեջ են, որովհետև իրենք աշխատատեղ են ապահովում: ՛՛Սա հենց […]

Հարկայինի համար էլ է ծիծաղելի

2013 թվականի բյուջեի եկամուտների մեծ մասն ապահովել են խոշոր հարկ վճարողները, նրանք սպասարկվում են հատուկ տեսչության կողմից, որ կոչվում է խոշոր հարկ վճարողների տեսչություն: Նախորդ տարի այնտեղ հաշվարկված է եղել 472 հարկ վճարող: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա հայտնեց նաև, որ այդ հարկատուների կողմից ապահովվել է ամբողջ եկամուտների մոտ […]

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ Լևոն Արոնյանը երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2815 գործակցով երկրորդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2881 միավոր: Լավագույն 100 շախմատիստների թվում ընդգրկվել են նաև 69-րդ հորիզոնականում գտնվող Սերգեյ Մովսիսյանը` 2672, և 77-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Հակոբյանը` 2667։

Էս ինչպես, ոնց անցան օրերը դպրոցական. վերջին զանգը կալանավայրում /ֆոտո, վիդեո/

 “Սա մի օր է, երբ մենք եւս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ՝ արդյոք մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ ունենան երջանիկ մանկություն”,-“Աբովյան” քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունիսի 1-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մասնակցեց […]

Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը՝ Շաբոյա՞նի դեմ

ՏՄՊՊՀ-ն 2013 թվականին բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել՝ և դեղերի ներմուծման ու իրացման ոլորտում, և երկաթուղային տրանսպորտի, և ընդհանրապես միջմարզային տրանսպորտի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում, գովազդի բնագավառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:   Հարցին՝ մեղադրանք չէր Շաբոյանի դեմ այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ պատրաստ […]

Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան ժամկետից շուտ թողել է իր պաշտոնը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարել էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Նա հայտնել էր, որ այդպիսի որոշում է ընդունել երկրում կայունության պահպանման համար: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ էր սկսվել մայիսի 27-ից, երբ ընդդիմությունը մի քանի հազարանոց ցույց անցկացրեց […]

Քառյակը նիստ է անում. Կառավարությանը կներկայացնեն նոր առաջարկներ

Ազգային ժողովում իր հերթական նիստն է անում ԱԺ ոչ իշխանական քառյակը: Հանդիպմանը ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը և ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Լրագրողների հարցին, թե օրակարգում ինչ հարցեր կան, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չմանրամասնեց`նշելով, որ օրակարգը […]

Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին/վիդեո/

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը մրցեց Հարավ Կորեան ներկայացնող Դան Բի Կիմի դեմ։ 9-րդ ռաունդում Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցուհուն: Այսպիսով, Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Արգելվել է արտադրությունը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից “Քսան կոպեկ”, “Կարմեն” եւ “Թթվասեր 200գր.” արտադրատեսակների արտադրությունը: Ըստ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության մամուլի հաղորդագրության, “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից արտադրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի