08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արգելվել է արտադրությունը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից “Քսան կոպեկ”, “Կարմեն” եւ “Թթվասեր 200գր.” արտադրատեսակների արտադրությունը:

Ըստ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության մամուլի հաղորդագրության, “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից արտադրված “Քսան Կոպեկ”, “Կարմեն” եւ “Թթվասեր 200գր.” արտադրատեսակների նմուշները, համաձայն “Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի “Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին” N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ