”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” թիվ մեկ հարկ վճարողն է
” ”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” թիվ մեկ հարկ վճարողն է 2013 թվականի արդյունքներին, այն մեզ համար միայն հարկ վճարող չէ, ավելին է, քան հարկ վճարողը՛՛,-այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ այս կոմբինատի հետ գործնական լավ հարաբերությունների մեջ են, որովհետև իրենք աշխատատեղ են ապահովում: ՛՛Սա հենց այնպես չեմ ասում, որովհետև ոչ միայն 2013 թվականին, այլև 2012-ին թիվ մեկ հարկ վճարողն էր՛՛:
Փոխնախարարը հայտնեց, որ հանրույթն ավելացել է, պետք է հանքաքարը մշակվի, արտահանվի: ՛՛Կոմբինատի ղեկավարությունից ունենք հավաստիացումներ, որ այս ընթացքը մուտքային որև իրականացվում է այս ամիսների ընթացքում, երկրորդ կիսամյակում կունենք այնպիսի պատկեր, որ կդառնա մեր առաջնային հարկ վճարողներից:
՛՛Գազարդն է իր ծավալներով այս պահին առաջինը: Թե տարվա արդյունքներով ո՞րը կլինի, չեմ կարող ասել՛՛,-ասաց նա:
Հարցին՝ գերվճար է արել կոմբինատը, նա պատասխանեց. ՛՛Դա պետք է ստուգումներով հաստատվի, դա արվում է կազմակերպության դիմումի համաձայն, իսկ մենք ադ խնդիրը չունենք իրենց հետ՛՛: