08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Հացի թանկացումից

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով հացամթերքի շուկայում հնարավոր թանկացումներին, տեղեկացրեց, որ իրենք հացամթերք արտադրողների հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել նրանց հիմնախնդիրը՝ գների ոչ ճիշտ ներկայացնելը և ցուցանիշների համատարած թերհայտարարագրումը: ՛՛Եթե հավատալու լինենք, նրանք, խոշոր գործարան լինելով, օգտագործում են փոքրիկ արտադրամասի չափ՝ 3 – 4 – 5 պարկ ալյուր, մենք հասնելու ենք նրան, […]

Նախարարությունը կարեւորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը

Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է: “Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում” ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:  Նրա խոսքով՝ նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության ու ինքնագնահատման համար:  “Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ […]

Անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին: “Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, […]

Պելեի թմրամոլ որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին`Էդինյոն, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի վաճառքից ստացված գումարների լվացման գործում: 1990-ականներին նա որպես դարպասապահ հանդես էր գալս ”Սանթոս” ակումբում: Էդինյոն խոստովանել է, որ կախում ունի թմրանյութերից, սակայն չի ընդունել իր մեղքը փողերի լվացման հարցում: Առաջին անգամ Էդինյոն ձերբակալվել էր 2005 թ.-ին: Սպասվում է, որ […]

Վարչապետը ՀՀ դիվանագետներից ակնկալում է նախաձեռնողական ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացում

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է  Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։   Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված  կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:   […]

Կհաջողվի՞ ստվերից դուրս բերել

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հանրապետության վարչապետի՝ խոշոր բիզնեսմենների հետ հանդիպումից հետո ոլորտներ առանձնացվեցին, յուրաքանչյուր ոլորտի դերակատարներին հրավիրում են խորհրդակցության, ներկայացնում են ցուցանիշները, իրենց մոտ առկա տեղեկատվական շտեմարանի ամբողջ տեղեկատվությունը՝ նրանց առաքումները, ձեռքբերումները, խախտումները: ՛՛Աշխատանքային մթնոլորտում առաջարկում ենք, որ ինքնագնահատման միջոցով իրենք իրենց շրջանառությունները վերահայտարագրեն, ավելի մեծ շրջանառություն ցույց տան, հարկերն էլ ավելի շատ գան՛՛,-այսօր […]

Դարչինյանը նոկաուտով պարտություն կրեց/վիդեո/

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (39(28)-6(2)-1) Չինաստանում մենամարտ անցկացրեց WBA վարկածով աշխարհի չեմպիոն ճամայկացի Նիկոլաս Ուոլտերսի (23(19)-0-0) դեմ: Ցավոք Դարչինյանը պարտվեց: Նա նոկդաունի ենթարկվեց 2 ռաունդում, իսկ նոկաուտի` 9-րդ ռաունդում:

Անաստաս Միկոյանի պակասը /վիդեո/

Ազգային ժողովի “Հանրապետական”  խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության հարցում այսօր եթե անգամ պատմությունն է դիտարկվում, հակասություն կա, իսկ Երևանում նրա արձանի տեղադրման մասով  պատգամավորը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը հենց այնպես որոշում չէր կայացնի, եթե ինչ-որ հիմք չունենար: “Իմ կարծիքով՝ Անաստաս Միկոյանը պակաս կարևոր գործիչ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի