15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարությունը կարեւորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը

Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է:

“Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում” ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:

 Նրա խոսքով՝ նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության ու ինքնագնահատման համար:

 “Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ կարեւոր է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայությունն է, այդ իսկ պատճառով այն ոչ միայն վստահելի պետք է լինի, այլեւ վերահսկելի”,- ասել է Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ զեկույցը գործիք է նոտարական համակարգի համար` տեսնելու թերություններն ու հետագայում ամրապնդելու կարողությունները: Նախարարի տեղեկալի գնահատմամբ, նոտարական համակարգը որոշակի քայլերով գնում է առաջ, եւ այդ զարգացումը պետք է բավարար հիմք հանդիսանա հանրային ծառայությունների որակի հետագա բարելավման համար:

“Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում” ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասուցիացիայի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Ասոցիացիայի անդամներն իրականացրել են հասարակական մոնիթորինգ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում գործող նոտարական տարածքային գրասենյակներում: Մոնիթորինգի նպատակն է վեր հանել այն բացերն ու առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք կհանդիպեն հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաեւ գնահատել նախկինում իրականացված համանման մոնիթորինգից հետո արձանագրված առաջընթացը:  

Զեկույցի ավարտին “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա”-ի եւ ՀՀ նոտարական պալատի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: 

ՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ