08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Օրենք գրելուց և ձվածեղ ուտելուց շատ մարդով չի կարելի լինել

Սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար, հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ  ցանկացած քննարկման արդյունավետության գրավականը կախված է նրանից, թե քաղաքական ուժերի աջակացություն ու ներգրավվածություն կլինի, թե ոչ: ՛՛Սա այն փաստաթուղթը չէ, որ կաբինետում կարողանաս նստել, գրել ու քեզ թվա, թե դու գրել ես աշխարհի լավագույն փաստաթուղթը: Այն […]

Հայաստանի հավաքականի մարզումը` Գերմանիայի դեմ խաղից առաջ/ֆոտո/

Ինչպես հայտնի է, վաղը Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի դեմ: Խաղը տեղի կունենա ”Կոֆաս Արենա” մարզադաշտում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22.45-ին և կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերությամբ: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է ֆոտոշարք հավաքականի մարզումից:

Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին փախուստի մեջ է, Օսիպյանները տուժածով չեն հետաքրքրվել. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում , բայց խոսել չէր կարողանում:Նա 2 օր առաջ վիրահատվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, հեռացվել է տղայի փայծաղը: Երեկ հիվանդանոցից “Ժամանակին” փոխանցեցին, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր , բայց կայուն: […]

Նախագահականում որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին եւ դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որեւէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու մասին: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում: Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կա՞ն արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից […]

՛՛ԵՄ-ը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ՛՛

Այսօր սկսվեց սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Ներկաներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: […]

Յուրի Վարդանյանը դեսպան կգնա՞. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Ժամանակի” տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է։ Եթե ի վերջո նա նշանակվի դեսպան, ապա, ըստ Բայբուրդի, դրական կլինի, քանի որ նա կկարողանա օգտագործել այդ պաշտոնում շուրջ 20 եւ ավելի […]

Մարզահամերգային համալիրի սեփականատերը անօրինականությունների դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. “Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն […]

Անդրանիկ Մանուկյանը և Շավարշ Քոչարյանը պայքարում են իրար դեմ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի եւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջեւ ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է: Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ […]

Հայերը ճնշում են Օբամային. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհի”, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը շարունակում է ճնշումներ գործադրել Օբամայի վարչակազմի վրա, որպեսզի հստակ պատասխան ստանա մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ բնակավայրի վրա ծայրահեղականների հարձակման գործում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ:     Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ ամերիկահայերը շարունակում են “մտահոգված մնալ, քանի որ վարչակազմը դժկամություն է ցուցաբերում ԱՄՆ կառավարության` մարտի 21-ին Քեսաբի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված