08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Գագիկ Հարությունյանը վիրավորվեց Նաիրա Զոհրաբյանից

Քաղաքական ուժերի մասնակցությամբ շարունակվում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ մնում են կարգախոսով, շատ ելութներ մնում են հռչակագրային մակարդկով, քանի որ չկա քաղաքական կամք դրանք իրագործելու:  ՛՛Շատ դեպքերում սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան, ու երկրի գլխավոր խնդիրը ոչ թե լավ, կամ վատ օրենքն […]

՛՛Գժություն է. հերթական ծաղրը և իշխանություններին, և հասարակությանը՛՛

”Դա արդեն գժություն է և նոր խելագարություն”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանն, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Նշենք, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Այդ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին: KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները: […]

Ուկրաինան փակում է Ռուսաստանի հետ սահմանը

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի փակման գործընթացի սկսման մասին: Խոսքը գնում է մասնավորապես Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հետ սահմանի մասին: ”Ես վստահ եմ, որ ահաբեկիչների տեղայնացումը մեծապես կարագացվի”,-հայտարարել է Տուրչինովը: Նրա խոսքով, դա թույլ կտա կանգնեցնել զենքի և լրացուցիչ ուժերի տեղափոխումը հակամարտության գոտի: Դրա հետ միասին հաղորդվում է, որ ուկրաինական […]

Կոմիտաս վարդապետից մինչև Վահրամ սարկավագ.հոգևոր դաշտի շոկային իրադարձությունների մասին/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը խոսեց հոգևոր աշխարհում աղմուկ բարձրացրած կարևորագույն իրադարձությունների մասին: Անդրադառնալով վերջին իրադարձություններին Ամարյանը ասաց. “Կուզեի առանձնացնել Կոմիտաս վարդապետի  ավտեմեքենայի ջարդումը: Դեպքը  ստիպում է մտածել, որ պեպտական մարմինները պետք է համապատասխան գործողություոն ծավալեն, իսկ դա համապատասխան օրենքի ստեղծումն է: Ֆեսբուքյան քննարկումներում չգիտես […]

Norway Chess 2014.Լևոն Արոնյանը հաղթեց Կարյակինին

Նորվեգական Ստավանգերի գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ադգեստեյնի հետ: Մրցաշարի առաջատարն է իտալացի Կարունանա, ով 2 հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Այսօր` երրորդ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Գրիշչուկի դեմ:

Վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի անցակետի հարցը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը: Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության  գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում […]

Եվրասիական միությունը նախագահների միություն է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ դիմելով ՍԴ նախագահ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին նշեց, որ օրեր առաջ Աստանայում ստորագրվել է ԵՏՄ ստեղծելու փաստաթւթղթը: Ինքն ուսումնասիրել է այն ու հայտանբերել, որ դա կապ չունի Մաքսային միության հետ: ՛՛Մենք Մաքսային միություն չենք գնում՛՛,-նշեց նա: Բագրատյանն ընդգծեց, որ փաստաթղթում միայն մաքսային տարիֆների հարց […]

Սիրիայի նախագահ է ընտրվել Բաշար Ասադը

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը մեծ առավելությամբ հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում: Նա կգլխավորի երկիրը ևս 7 տարի: Խորհրդարանի խոսնակը հայտարարել է քվեարկության վերջնական արդյունքները: Ասադի օգտին քվեարկել է ընտրողների 88.7 տոկոսը: Դա կազմում է ավելի քան 10.3 միլիոն մարդ: Ընտրություններին մասնակցել է բնակչության 73.42 տոկոսը: Դամասկոսի բնակչությունը մեծ ուրախությամբ է ընդունել Ասադի հաղթանակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված