20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Հակառակորդի կրակոցի զոհ է դարձել 2 զինվոր

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր […]

Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են գերմանական և անգլիական ակումբներ

Спорт Экспресс-ը հայտնում է, որ անգլիական որոշ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: 26-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբում անցկացրած 35 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ: Sky Sports-ի տվյալներով, անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա եղել են Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին` Մովսիսյանի խաղը գնահատելու համար: ”Ես լսել եմ, որ […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. հունիսի 5-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երևան Ջուր” ՓԲԸ […]

Արևայրուքը կարող է բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ լինել. Մաշկաբան-սեռավարակաբան

Այսօր Անալիտիկ կենտրոնում տեղի ունեցած “Հաճելի ու տհաճ ամառը. հանգիստ, սեռավարակներ, մաշկային և աչքերի հետ կապված խնդիրներ: Ի՞նչ անել”  թեմայով ասուլիսի հյուրերն էին “Արմենիա” ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:  Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ հանգստի տեսակները ու դրանցից առաջացած հետևանքները պետք է տարանջատել. […]

Կլիչկոն պաշտոնապես դարձավ Կիևի քաղաքապետ

Ուկրաինայի ”УДАР” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն պաշտոնապես հայտարարվել է Կիևի քաղաքապետ: Առավոտյան Ուկրաինայի խորհրդարանը Կլիչկոյի պատգամավորական լիազորությունները դադարեցրեց: Նախկին բռնցքամարտիկը Կիևի քաղաքապետի երդում է տվել: Վիտալի Կլիչկոն Կիևի քաղաքապետի ընտրություններում հավաքել էր 57 տոկոսից ավել ձայն: Նրա կուսակցությունը քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը:

՛՛Նազարյանը պետք է հրաժարական տա՛՛. ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա

՛՛Խելամիտ պատճառաբանություն չէ, երեկ, մյուս օր են բարձրացրել, այն ժամանակ հիմնավորվում էր, որ այսքան է ծախս եղել. երեկ մյուս օր ի՞նչ էին մտածում, հո մանկատուն չէ՞՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք հիմնավոր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատճառաբանությունը, թե ինչի հիման վրա է թանկանալո էլեկտրաէներգիան, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցին՝ կամայական մոտեցում […]

Նախագահը այցելեց “Գրանդ Հոլդինգ”

Հանրապետության Նախագահն այսօր այցելել է  “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ մտնող “Գրանդ Տոբակո” եւ “Գրանդ Քենդի” ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ […]

Հիմա ինձ օգնություն է պետք. 19-ամյա Մարիամի բաց նամակը՝ Արմեն Աշոտյանին

Ներկայացնում ենք բաց նամակ՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Պարոն Աշոտյան, Ձեզ գրում է 19-ամյա Մարիամ Սողոմոնյանը: Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ընտանիքս սոցիալական խնդիրներ ունի: Մենք ապրում ենք վագոն-տնակում: Փոքր եղբայրս առողջական խնդիրներ ունի: Մայրս նրան է խնամում, իսկ հայրս չունի հիմնական աշխատանք: Մեր ընտանիքի միակ կայուն եկամուտը «Փարոս» համակարգից ստացված նպաստն […]

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

Սույն թվականի հունիսի 8-ին  և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին,    ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի