04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հիմա ինձ օգնություն է պետք. 19-ամյա Մարիամի բաց նամակը՝ Արմեն Աշոտյանին

Ներկայացնում ենք բաց նամակ՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին:

Պարոն Աշոտյան, Ձեզ գրում է 19-ամյա Մարիամ Սողոմոնյանը: Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ընտանիքս սոցիալական խնդիրներ ունի: Մենք ապրում ենք վագոն-տնակում: Փոքր եղբայրս առողջական խնդիրներ ունի: Մայրս նրան է խնամում, իսկ հայրս չունի հիմնական աշխատանք: Մեր ընտանիքի միակ կայուն եկամուտը «Փարոս» համակարգից ստացված նպաստն է: Ես ուսանող եմ, արդեն՝ նախկին ուսանող: Մեկ տարի առաջ սեփական ուժերով՝ առանց լրացուցիչ պարապմունքների, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետ՝ վճարովի բաժինը (քանի որ հանձնել էի մրցութային միայն մեկ առարկա):

Սովորեցի երկու կիսամյակ, բայց՝ առաջին կուրսը չավարտեցի, քանի որ ընտանիքս ի վիճակի չէր մայիսին վճարել ուսմանս վարձը, որը կազմում է 300 հազար դրամ: Ինձ լրացուցիչ ժամանակ տրամադրեցին, որ գոնե հունիսին վճարեմ, բայց՝ այդ ժամանակ էլ չկարողացա ու դուրս մնացի համալսարանից: Ես ուզում եմ շարունակել ուսումս: Միաժամանակ չեմ կարող սոցիալապես անապահով ընտանիքիցս պահանջել, որ իմ ուսման վարձը վճարեն: Ես գիտեմ, որ մենք դրա հնարավորությունը չունենք ու գիտեմ նաև, որ դուք բազմիցս նշել եք՝ ոչ մի երեխա, ով ցանկանում է կրթություն ստանալ չպիտի զրկվի դրա իրավունքից վարձի պատճառով:

Կրթություն ստանալուց հետո ես ամեն բան կանեմ, որ ունենամ լավ աշխատանք ու ոտքի կանգնեցնեմ ընտանիքս, բայց հիմա ինձ օգնություն է պետք: Քիմիայի ֆակուլտետում մրցույթն այնքան էլ մեծ չէ: Հեռուստացույցով տեսել եմ, որ այս տարի անգամ դիմորդների պակաս կա այդ ֆակուլտետ: Պարոն նախարար, Ձեզ եմ դիմում խնդրանքով՝ հնարավորության դեպքում թույլ տալ ինձ սովորել պետ.պատվերի շրջանակներում: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել մեր սոցիալական վիճակը հավաստող բոլոր փաստաթղթերը: Շնորհակալ եմ, Ձեր ուշադրության համար: Բոլոր լրացուցիչ հարցերով, կարող եք կապվել հայրիկիս՝ Սարգիս Սողոմոնյանի հետ ( հեռ.093-57-87-80)»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ