09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Ինչու ՛՛Ժառանգությունը՛՛ երեկ մի բան ասաց, այսօր այլ բան արեց /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումների երեկվա քննարկման ժամանակ ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ հայտարարեցին, որ չեն մասնակցելու հաջորդ քննարկումներին: Այսօր, սակայն, քննարկմանը ներկա էին ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Լրագրողները հետաքրքրվեցին Մարտիրոսյանից՝ ինչու են որոշել մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում:

Կուսակցություններ կան՝ ավտոբուսի մեջ են համագումար անում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր սահմանադրական բերափոխումների քննարկման ժամանակ հարցրեց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին, թե Սահմանադրությամբ ինչու չի նախատեսվում, թե ինչ պատասխանատություն է կրում ԱԺ պատգամավորը տարածքի այն մարդկանց առջև, ովքեր ընտրել են իրեն: ՛՛Կուսակցության պատասխանատվությունը պետք է տարբերվի անհատի պատասխանատվությունից: Նույն պատգամավորը կարող է մի անգամ լինել, մյուս անգամ՝ ոչ, այդ պատճառով, չե՞ք […]

Հարգանքի տուրք՝ Արամ Խաչատրյանի հիշատակին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին: Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաեւ  քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաեւ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։ Անդրադառնալով Արամ Խաչատրյանի […]

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլը վերածում է երաժշտության. DFB

Գերմանական DFB.de-ն Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ հոդված է ներկայացրել հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Կայքը գրում է.”Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլը կարող է վերածել երաժշտության: Էներգետիկ, դինամիկ, էլեգանտ. Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականը աստղն է, ով տիրապետում է 5 լեզուների”: DFB-ն ներկայացրել է Մխիթարյանի կարիերան` Երևանի ”Փյունիկից” ուկրաինական ”Շախտյոր”, այնուհետև Դորտմունդի ”Բորուսիա” տեղափոխությունը:

Մենք ձեզ զգուշացնում էինք, դուք մեր ձայնը չլսեցիք. Մարտիրոսյանը՝ եվրոպական կառույցներին

՛՛Մենք ունենք այն իրավիճակը, որի մասին զգուշացնում էինք ձեզ հարգելի միջազգային կազմակերպության գորևծնկներ, դուք մեր ձայնը չլսեցիք ու գնացիք իշխանության հետ համագործակցության: Արդյունքում ընտրությունները կեծվեցին՛՛,-այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ որքան էլ Հրայր Թովմասյանը օրինակներ է բերում, թե տարբեր երկրներում ինչ փոփոխություններ են կատարվել, բայց տարբեր երկրներ […]

“Հանցագործ աշխարհի վերնախավը ավելի հեշտ է հարցեր լուծում”

Նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին քրեական աշխարհի սերտաճման և դրա հոգեբանական ազդեցությունների մասին: Ազատ Արշակյանը անմիջապես համեմատական եզրույթներ փորձեց գտնել մեր և եվրոպական երկրների միջև: Նա հիշեց  մի գերմանացի նկարչի նկար. “Նկարում. գերմանուհին նայում է պատուհանից  դուրս՝ վարագույրի արանքից , այդ նկարի անունը եղել […]

Առաքել Մովսիսյանին առաջարկում են սահմանադրական բարեփոխումներով զբաղվել. ավելի լավ կանի

Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ բավական հեգնող ելույթ ունեցավ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցներին նման քննարկումներ կազմակերպելու համար: ՛՛Ես իմ հարգանքների հավաստիքն եմ հանձնում ու շատ դրական եմ գնահատում իրենց բարի ցանկությունները՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով այս երկրում ինչ-որ բան փոխելու, ինչին ես չեմ հավատում՛՛,-նշեց նա: Խուրշուդյանի խոսքով՝ ՀՀ-ը […]

Ավակովն աշխատանքից ազատել է բերկուտցիների, ովքեր հրաժարվել է կռվել ժողովրդի դեմ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ ”Բերկուտ” հատուկ խմբավորման 8 անդամներ հրաժարվել են մասնակցել Հակաահաբեկրական օպերացիային, որը Կիևի իշխանությունները իրականացնում են երկրի հարավարևելյան շրջաններում: Ավակովը նշված ջոկատայիններին հեռացրել է աշխատանքից: Հավելենք, որ երեկ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին 26 սահմանապահներ թողել են անցակետը և անցել Ռուսաստան: 

Գերմանիա-Հայաստան հանդիպումը՝ ”Արմենիայի” ուղիղ եթերում

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Մայնց քաղաքի ”Կոֆաս Արենա” մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ:   Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կհեռարձակվի ”Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված