20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսակցություններ կան՝ ավտոբուսի մեջ են համագումար անում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր սահմանադրական բերափոխումների քննարկման ժամանակ հարցրեց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին, թե Սահմանադրությամբ ինչու չի նախատեսվում, թե ինչ պատասխանատություն է կրում ԱԺ պատգամավորը տարածքի այն մարդկանց առջև, ովքեր ընտրել են իրեն: ՛՛Կուսակցության պատասխանատվությունը պետք է տարբերվի անհատի պատասխանատվությունից: Նույն պատգամավորը կարող է մի անգամ լինել, մյուս անգամ՝ ոչ, այդ պատճառով, չե՞ք կարծում, որ պետք է շեշտվի անհատի պատասխանատվությունը՛՛,- հարցրեց Մինասյանը: Պատասխան հարցադրումների՝ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ մարդիկ կենցաղային ընտրությունների հարցում շատ ավելի բծախնդիր են:

՛՛Արդյոք մենք երբ գալիս ենք քաղաքական հարթության մեջ, գիտենք, թե որն է լավ պատգամավորը: Մենք այս խնդիրն ունենք բոլոր մակարդակներում՛՛, –ասաց Թովմասյանը: Անդրադառնալով պատգամավորի պատասխանտվության մեխանիզմներին ներդրմանը Թովմասյանն ասաց, որ ժողովրդավարական երկրներում այդ պատգամավորին հետ կանչելու լիազորություն նույնպես չկա, և այն բնորոշ է միայն խորհրդային երկրներին:

Մինասյանը նաև շեշտեց, որ սահմանդրության մեջ ընդհանարպես պատգամավորների և քաղաքական ուժերի հայտարարությունների, խոստումների համաչափության խնդիր պետք է դրված լինի: ՛՛Առ այսօր ունենք դեպքեր, որ պատգամավորն ասում է՝ ասֆալտ կփռեմ ու ընտրվում է պատգամավոր, դա պատգամավորի լիազորությունը չէ՛՛,-նկատեց նա:Թովմասյանն էլ արձագանքեց, որ ժողովրդավարական որևէ երկրում պատգամավորին հետ կանչելու մանդատը ճչկա, դա բնորոշ է սովետական միությանը: Թովմասյանը նշեց, թե  պետք է կարգավորվի նաև կուսդակացկան համակարգի խնդիրները: Նրա խոսքով՝ Հայաստանում կուսակցություններ կան, որոնք ավտոբոուսի մեջ են համագումարներ անում, նրանց հազարատները նույնիսկ չգիտեն, որ նման կուսակցություն կա: 

՛՛Ինքնին մի հատ կուսակցություն ունենալ ու ընտրություններին չմասնակցել, ինչ է տալու: Կուսակցական համակարգը պետք է զարգանա՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ