Ազատամարտիկները քրեաօլիգարխիկ համակարգին կստիպեն արյուն թափել /վիդեո/

2013 թվականի սեպտեմբերի 20-ին խարդախության մեղադրանքով ազատությունից զրկվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրա ընկերները նրան համարում են քաղաքական բանտարկյալ, քանի որ վերջին ամիսներին Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական հարցերի համար և իշխանություններից պահանջում էր Ազատամարտիկի օրենքի ընդունում: Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ազատամարտիկները հայտնում էին իրենց մտահոգությունների մասին: […]