20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց

Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին եւ պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին։

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը եւ այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում։

Ոստիկանության պետը, միեւնույն ժամանակ, ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետեւողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։

Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ 2014 եւ 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց`  վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլեւ վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երեւույթների նվազեցման գրավականներից է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ