15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկները քրեաօլիգարխիկ համակարգին կստիպեն արյուն թափել /վիդեո/

2013 թվականի սեպտեմբերի 20-ին խարդախության մեղադրանքով ազատությունից զրկվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրա ընկերները նրան համարում են քաղաքական բանտարկյալ, քանի որ վերջին ամիսներին Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական հարցերի համար և իշխանություններից պահանջում էր Ազատամարտիկի օրենքի ընդունում:

Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ազատամարտիկները հայտնում էին իրենց մտահոգությունների մասին: Ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը(Կոռնիձորի Արո) իր խոսքում անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին և անմիջապես անցում կատարեց հնարավոր պատերազմին:

“Մենք պատրաստ ենք, մենք կանգնած ենք, բայց երբեք չենք հանդուրժի այն նվաստացումները, որը տարվում է մեր հանդեպ:Այն ոչնչացումը, որը , որ տարվում է մեր տեսակի հանդեպ: Մենք պատրաստ ենք ամեն պահի, բայց մեր առջևից ուղարկելով օլիգարխաքրեական համակարգին արյուն տալու հայրենիքի համար…”,-նշեց Խուդավերդյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ