13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք ձեզ զգուշացնում էինք, դուք մեր ձայնը չլսեցիք. Մարտիրոսյանը՝ եվրոպական կառույցներին

՛՛Մենք ունենք այն իրավիճակը, որի մասին զգուշացնում էինք ձեզ հարգելի միջազգային կազմակերպության գորևծնկներ, դուք մեր ձայնը չլսեցիք ու գնացիք իշխանության հետ համագործակցության: Արդյունքում ընտրությունները կեծվեցին՛՛,-այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ որքան էլ Հրայր Թովմասյանը օրինակներ է բերում, թե տարբեր երկրներում ինչ փոփոխություններ են կատարվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են զարգացել, մենք մեր առաձնահատակույթւոնից ելնելով՝ պետք է զարգանանք: ՛՛Հայաստանում հնարավոր է քայլ առ քայլ իրականացնել նորմալ ընտրական գործընթացներ միայն մեկ դեպքում, եթե կլինեն դրանք որոշակի վերահսկելու հնարավորություններ: Մենք դա զգուշացնում եինք, դուք մեզ չլսեցիք, որքան մեծ լինի Հայաստանից արտագաղը, այնքան ավելի են լինելու իշխանության ձայները՛՛: Մարտիրոսյանի համոզմամբ՝ երկրում չգտնվող մարդկանց փոխարեն ընտրում են, և պատահական չի համարում, որ 2013-ի նախագահական ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ավելի շատ գյուղերում էին ընտրել:

՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահը նաև կարծում է, որ քվեարկած քաղաքացիների ցուցակները պետք է անպայման հրապարակվեն: ՛՛Որևէ մեկս չադրայով չենք գնում քվեարկության, որ մեզ չտեսնեն, ընդամենը քվեաթերթիկում մեր ընտրությունը պետք է գաղտնի լինի՛՛:

Նա նկատեց, որ գոնե երկու ընտրություն պետք է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով պարզ ընթամա, որ մաքրեն ընտրությունների անցկացման դաշտը որոշակիորեն:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ կուսակցությունները պետք է պետության կողմից ֆինանսավորվեն, անկախ պետական ֆինանսավորում պետք է լինի, հակառակ դեպքում քաղաքական միտքը կարող է ենթարկվել օլիգարխիկ կապիտալին, ՛՛հատկապես մեր երկրում փոքր ու միջին բիզնեսը այնքան է սիրում իշխանությունը, որ խեղդվել է՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ