20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հանցագործ աշխարհի վերնախավը ավելի հեշտ է հարցեր լուծում”

Նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին քրեական աշխարհի սերտաճման և դրա հոգեբանական ազդեցությունների մասին:

Ազատ Արշակյանը անմիջապես համեմատական եզրույթներ փորձեց գտնել մեր և եվրոպական երկրների միջև: Նա հիշեց  մի գերմանացի նկարչի նկար. “Նկարում. գերմանուհին նայում է պատուհանից  դուրս՝ վարագույրի արանքից , այդ նկարի անունը եղել է “Մատնիչը”: Այս երևույթը  մի կողմից գնահատվել է նաև դրական, քանի որ Գերմանիայում այն ինչ կատարվում  փողոցում, օրինապաշտ քաղաքացին տեղյալ է պահում ոստիկանությանը: Վստահյություն կա օրենքի իշխանության նկատմամբ”,-նշեց Արշակյանը:

Նրա դիտարկմամբ մենք ժառանգություն ենք ստացել՝ անվստահությունը իշխանությունների նկատմամբ: Մենք ահնընդհհատ զգացել ենք պաշտպանված լինելու կարիքը.”Մեր մոտ հանցագործը ընկալվել է, ոչ միշտ արդարացիորեն: Դրա հետևանքով առաջացել է կարծիք, որ ազատազրկված մարդը հերոս է, այսինքն խեղվել  է՝ մեր պատկերացումները: Անձնական խնդիրների լուծման համար օրենքը խախտած մարդը սերտաճել է օրինապաշտի հետ”:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նկատեց, որ Հայաստանում երկու տարբեր բևեռներում հայտնված՝ ոստիկան և հանցագործ հարաբերությունը իրար շատ է նման. “Երկու տարբեր բևեռներում հայտնված այս մարդիկ կարողանում են հարցեր լուծել: Բոլորին չնույնացնենք, սակայն իրավայկան համակարգում էլ կան մարդիկ, որ նույն հանցագործ աշխարհի ներկայացուցիչներն են: Շատ դեպքերում ունեն նույն հոգեբանությունը՝ ինչ հանցագործները: Հասարակությունը մի տեսակ շատ ռոմանտիկ է դիտում հանցագործ աշխարհը: Ամբողջ աշխարհում մաֆիայի, հանցագործ աշխարհի նկատմամբ հետաքրքրություն կա: Երևի թե գաղտնի մի բան կա դա դրանից է: Մեզանում հանցագործ աշխարհը ընկալվում է, որպես առնականության խորհրդանիշ”,-իր վերլուծությունը ներկայացրեց հոգեբանը:

Հոգեբանը իր ուսումնասիրությունները ավելի հստակեցնելու համար խոսել է հանցագործ աշխարհում բավականին լայն հեղինակություն ունեցող անձանց հետ:

“Ես խոսել եմ այդ հեղինակություւնների հետ, նրանք բոլորն էլ զզվում են այդ կյանքից և իրականում ասում են կյանքս կործանեցի: Ցավոք դա հասկանում են ավելի մեծ տարիքում, երբ հասկանում են , որ կյանքի որոշակի հատվածը նստած են անցկացրել: Գիտենք, որ հանցագործ աշխարհի վերնախավը շատ ավելի հաջող է քաղաքական հարցեր լուծում, քան պիառչիկները”,-հավելեց Խուդոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ