20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2014

”Շիրակն” ու ”Միկան” ոչ ոքի խաղացին ընկերական խաղում

Գյումրիում ”Շիրակի” և ”Միկայի” ընկերական հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: ”Միկայից” գոլի գոլի հեղինակ էր դարձել Նարեկ Բեգլարյանը, իսկ ”Շիրակից” ` Սերժ Դեբլեն: Այս հանդիպումը երկու թիմերի համար էլ վերջինն էր եվրագավաթներին մասնակցելուց առաջ:

Չի կարելի սոցկայքերում խաբվել /վիդեո/

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց սոցկայքերի անվտանգության մասին: Մասնավորապես խորհուրդ չի տրվում լուսանկարներ տեղադրել՝ զինտեխնիկայի մոտ,զորամասի դիմաց, մանավանդ երբ պարզ երեւում է դրա  համարը կամ դիրքերում`հակառակորդին տեսանելի դարձնելով հույժ կարեւոր սխեմատիկ տեղեկություն: Բջջային հեռախոսներում եւ սոցցանցերում գեոլոկացիոն համակարգի առկայության դեպքում խորհուրդ չի տրվում հեռախոսային զրույցը, հաղորդագրություններ ուղարկելը, տարածելը: “Պետք է զգոն […]

Հան-չինական հարաբերությունները ընդլայնվում են

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին`  նախարարը շնորհակալություն հայտնեց  Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսապանատանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարամայա գործակցության համար: Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը եւ խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ […]

Նա ուզում էր՝ ինձ ու պապայիս բաժաներ. Շահեն Հարությունյանի անկեղծ վրդովմունքը/վիդեո/

Շահեն Հարությունյանը պատրաստ է պայքարել հոր հետ միասին: 15 ամյա տղայի համար սկզբունքներ կան, որոնց համար նա պատրաստ է պայքարել: Շահեն Հարությունյանը դեռ կյանք մտնելու եզրին հասցրել է ճաշակել կյանքի բարիքները: Հասուն տղամարդու նման նայում է լրագրողի դեմքին ու մանկան անկեղծությամբ ասում.”Իմ համար նա ոստիկան չէ այլ շարքային մլիցա,ով  սկսեց ձեռքերին ազատություն տալ: Նա ուզում […]

Վալերի Օսիպյանն` իր դեմ հարուցված քրեական գործից

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ որ իր նկատմամբ քրեական գործ են հարուցել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: -Իմ նկատմամբ քրեական գոր՞ծ: Առաջին անգամ եմ լսում, տեղյակ չեմ: Երբ Վալերի Օսիպյանին տեղեկացրինք, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը հաստատել է տեղեկությունը՝ ասաց. -Նորից եմ կրկնում, տեղյակ չեմ, ինչի համար պիտի հարուցվի: […]

”Փյունիկը” ընկերական խաղում ջախջախեց ”Ուլիսին”

Եվրոպա լիգային նախապատրաստվող ”Փյունիկը” ստուգողական խաղում 3-0 հաշվով հաղթեց ”Ուլիսին”: Առաջին խաղակեսում մեկական գոլի հեղինակ դարձան Սարգիս Բալոյանն ու Գոռ Մալաքյանը, իսկ ընդմիջումից հետո ուլիսցիների դարպասը գրավեց Ղուկաս Պողոսյանը: Այս խաղը վերջինն էր ”Փյունիկի” համար ”Աստանայի” հետ մրցավեճից առաջ:

Ընտանիքի անդամներն են ստիպում Գալուստ Սահակյանին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանգստանալ չի սիրում: ”Ես անհանգիստ մարդ եմ, բոլորն էլ գիտեն, որ ես կողնորոշում չունեմ, եթե ընտանիքի անդամները ստիպեն, կարող է 5-6 օրով ինչ-որ մի տեղ գնանք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է պատրաստվում հանգստանալ: ԱԺ նախագահը նշեց, որ եթե որոշի էլ, որ պիտի հանգստանա, հանգիստը կանցկացնի Հայաստանում: […]

Վարդգես Գասպարիի տան դիմաց գոմաղբ են լցրել

Արդեն 2 օր է, որ իմ որդին գոմաղբի վրայից թռնելով է տուն մտնում… իսկ մարտի 1-ին զոհվածները արդեն ավելի քան 6 տարի է՝ ընդհանրապես տուն չեն մտնում… Զոհվածների ծնողները, երեխաներն ու հարազատները երանի կտային, որ թեկուզ թռնելով, թեկուզ քարշ գալով, մի կերպ նորից տուն մտներ իրենց կորսյալը: Facebook-յան իր էջում գրել է Վարդգես Գասպարին:

Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ համակարգչային լսարանները մեծ արձագանք են գտել զինծառայողների շրջանում։ «Այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի