13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վալերի Օսիպյանն` իր դեմ հարուցված քրեական գործից

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ որ իր նկատմամբ քրեական գործ են հարուցել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

-Իմ նկատմամբ քրեական գոր՞ծ: Առաջին անգամ եմ լսում, տեղյակ չեմ:

Երբ Վալերի Օսիպյանին տեղեկացրինք, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը հաստատել է տեղեկությունը՝ ասաց.

-Նորից եմ կրկնում, տեղյակ չեմ, ինչի համար պիտի հարուցվի: Ես աշխատանքի մեջ եմ,-ասաց Օսիպյանը:

Նշենք, որ ըստ Henaran.am-ի աղբյուրների, քրգործը հարուցվել է այն բանի համար, որ Օսիպյանը չի աջակցում գտնելու իր եղբոր որդուն:

22-ամյա Սեդրակ Օսիպյանը հունիսի 2-ին դանակահարել է իր հասակակից Վանուշ Ալեքսանյանին: Սեդրակ Օսիպյանը մինչեւ օրս հետախուզման մեջ է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ