Չի կարելի սոցկայքերում խաբվել /վիդեո/
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց սոցկայքերի անվտանգության մասին:
Մասնավորապես խորհուրդ չի տրվում լուսանկարներ տեղադրել՝ զինտեխնիկայի մոտ,զորամասի դիմաց, մանավանդ երբ պարզ երեւում է դրա համարը կամ դիրքերում`հակառակորդին տեսանելի դարձնելով հույժ կարեւոր սխեմատիկ տեղեկություն:
Բջջային հեռախոսներում եւ սոցցանցերում գեոլոկացիոն համակարգի առկայության դեպքում խորհուրդ չի տրվում հեռախոսային զրույցը, հաղորդագրություններ ուղարկելը, տարածելը: “Պետք է զգոն լինել նաեւ սոցցանցային շփումների դեպքում եւ սիրտը չբացել անծանոթի առջեւ, քանի որ ադրբեջանցիները շատ հաճախ հայի անվան տակ կեղծ պրոֆիլներ եւ էջեր են բացում: Պատկերացրեք բանակում ծառայող կամ երկու տարի աղջկա երես չտեսած տղային որքան հեշտ է գայթակղել գեղեցիկ աղջկա կերպարով: Օրինակ, առաջարկում են հանդիպել, տղան էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում ասում է, որ 3 օրից բարձրանալու է այսինչ դիրքը կամ նոր ինքնաթիռ են ստացել, որը պետք է փորձարկել եւ այլն: Մեծ զգոնություն է պահանջվում նաեւ հատուկ ծառայություններում աշխատող անձանց հարազատներից եւ ծանոթներից, որովհետեւ հակառակորդը տեղեկություն ստանալու համար տվյալ անձի վերաբերյալ հենց մտերիմներին է հետեւելո”,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Հունիսի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հայ օգտատերերի միջոցով կարողացել են ապատեղեկատվություն հայտնել ու մոլերեցնել ադրբեջանական հատուկ ծառայություններին:
ԱԱԾ-ն փորձագետի խոսքով նման տեղեկատվություն չպիտի հրապարակեր:
Մանրամասները տեսանյութում: