08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2014

ԱԱ-2014. Սուարեսը որակազրկվեց ֆուտբոլիստին կծելու պատճառով/վիդեո/

Ուրուգվայի հավաքականի և ”Լիվերպուլի” հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով, ինչպես նաև 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի որևէ մրցաշարի: Նման պատիժ է սահմանվել ԱԱ-2014-ի 3-րդ տուրում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար: Դա նշանակում է, որ Սուարեսը չի մասնակցի ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչում կոլումբացիների դեմ խաղին: Ուրուգվայը բողոքարկել […]

”Փրկենք մեր երեխաների բակը բռնազավթումից”/վիդեո/

‘’Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն և դադարեցնեն իրենց ոտնձգությունները մեր սեփականության նկատմամբ: Մենք ենք տերը մեր քաղաքի, շենքի և բնակարանի’’: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ’’Մեր քաղաքը’’ հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը: Այսօր ժամը 13:00-ին ’’Մեր քաղաքը’’ հանրային քաղաքացիական նախաձեռնությունը  Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի խնդրի կապակցությամբ բողոքի ցույց էր կազմակերպել: […]

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում ընթացող Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստարգրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:  Մասնավորապես Ուկրաինան ստորագրել է համաձայնագրի տնտեսական մասը:  Փաստաթուղթը ստորագրել են Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետը, Վրաստանի վարչապետը, ԵՄ անդամ 28 երկրների առաջնորդները:

՛՛Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում՛՛ միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին, ժամը 9:30-ին:   Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել կրթության, […]

Քաջության ու բարոյականության մասին թուրքերն ընդհանրապես չպիտի խոսեն

”Եթե քաջության ու բարոյականության մասին է խոսքը, ընդհանրապես թուրքերը պետք է հրաժարվեն այդ տերմինների օգտագործումից: Որ Եվրոպային մոտիկ են, դա չի նշանակում, որ եվրոպացի են, դրել են լայնեզր գլխարկ, դարձան քաջությունից խոսո՞ղ, իրենց ավանդույթներն են բարբարոսությունն ու դաժանությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածից: ՛՛Եթե այդքան ցավալի է […]

Պիտի լարեմ ռուսական ԿԳԲ-ին. Շանթ Հարությունյան

 Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարությունը: Այս պահին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու: Մինչ այդ հայտարարություն արեց Շանթ Հարությունյանը՝ ասելով, որ դատարանը պետք է նախ եւ առաջ լսի իրեն:  “Թույլ տվեք` […]

ԱԱ-2014. Բելգիան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականը 3 հնարավորից նույնքան հաղթանակ տոնեց: 3-րդ տուրում Բելգիան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Կորեային: Գոլի հեղինակ դարձավ Վերտոնգենը: 1/8 եզրափակչում Բելգիայի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի հավաքականը:

Վերահսկիչ պալատը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի վերջին հարցազրույցում անդրադարձ է եղել նաեւ Վերահսկիչ պալատի ստուգումներին: Այդ կապակցությամբ Վերահսկիչ պալատը պարզաբանում է. Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, եւ մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից: 2008 թվականից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու Ազգային ժողովի դատին է ներկայացրել իր […]

Աֆրիկյանների տունը՝ պոռնկատո՞ւն…նախանձում են նախագծի հեղինակին /վիդեո/

 ”Հին Էրեվան” նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե հասարակությունը ցանկանա, այս նախագիծը կյանի կկոչվի, հակառակ դեպքում՝ ոչ: Նշենք, որ մոտ 12 շենք արդեն ապամոնտաժվել է, իսկ Վարդանյանը վստահեցնում է, որ այս տարածում մոտ 30 կառույց կառուցվելու է: Նա տեղեկացրեց, որ այս տարվա վերջին արդեն պետք է սկսվեր ծրագրի իրագործումը, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի