11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

”Փրկենք մեր երեխաների բակը բռնազավթումից”/վիդեո/

‘’Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն և դադարեցնեն իրենց ոտնձգությունները մեր սեփականության նկատմամբ: Մենք ենք տերը մեր քաղաքի, շենքի և բնակարանի’’: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ’’Մեր քաղաքը’’ հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Այսօր ժամը 13:00-ին ’’Մեր քաղաքը’’ հանրային քաղաքացիական նախաձեռնությունը  Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի խնդրի կապակցությամբ բողոքի ցույց էր կազմակերպել: Ցույցը կայացավ հենց այդ շենքերի հարակից տարածքում: Շենքի բնակիչները հայտարարեցին, որ իրենք դուրս չեն գա բնակարաններից և մինչև վերջ կպայքարեն: Անգամ ասացին, որ կընդդիմանան ոստիկանության աշխատակիցների, ովքեր բռնի կերպով կփորձեն դուրս հանել իրենց:

Հիշեցնենք, որ կառավարության 2002 թ. որոշման համաձայն Տերյան, Պուշկին, Կողբացի, Լալայանց փողոցներով պարփակված բակային տարածքը և շենքերը հայտարարվել են իրացման գոտի:Բազմաթիվ հետաձգումներից և փոփոխություններից հետո իրացման վերջնաժամկետ է սահմանվել 01.01.2015 թ.:

Շենքի բնակիչների կողմից կազմված բաց նամակը իշխանական մարմիններին և այլ մանրամասները տեսանյությում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ