29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաջության ու բարոյականության մասին թուրքերն ընդհանրապես չպիտի խոսեն

”Եթե քաջության ու բարոյականության մասին է խոսքը, ընդհանրապես թուրքերը պետք է հրաժարվեն այդ տերմինների օգտագործումից: Որ Եվրոպային մոտիկ են, դա չի նշանակում, որ եվրոպացի են, դրել են լայնեզր գլխարկ, դարձան քաջությունից խոսո՞ղ, իրենց ավանդույթներն են բարբարոսությունն ու դաժանությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածից:

՛՛Եթե այդքան ցավալի է ոճրագործի ու զոհի միջև եղածը, թող Հայաստանը՝ մեր հայրենիքը, մեզ վերադարձնեն, ինչ եղել, եղել է՛՛,-նշեց Շիրինյանը՝ հավելելով, որ նույնիսկ Թուրքիայի նախագահական նստավայրը հայի հողի վրա է կառուցած: ՛՛Իրենք նույնիսկ իրենց նախագահի նստավայրը չունեն, ուրիշից գողացած հողի վրա է, ցեղասպանության արդյունքում ոչնչացրած հողի վրա: Թող Կիպրոսից դուրս գան, Ղարաբաղից էլ հեռու մնան, քթներն էլ չխոթեն Իրաք ու մնացած տեղեր՛՛,-հորդորեց նա:

ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանն էլ հավելեց, որ մենք պետք է Թուրքիայի հետ քաղաքականություն վարենք մեր հարաբերությունները նորմալ հունի մեջ դնելու համար, դա բխում է մեր ազգային շահերից, իսկ Շիրինյանը չի պատկերացնում թուրքական այսպիսի մեյմունությունների վրա կառուցված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն բավական ծավալուն հոդված էր տպագրել՝ ՛՛Թուրք-հայկական հարաբերություններ. ՛՛արդար հիշողությունը՛՛ հնարավո՞ր է՛՛ վերնագրով: Ընդգծելով Օսմանյան ժամանակաշրջանում Թուրքիայում հայերի կարգավիճակն ու նրանց ընձեռված արտոնությունները՝ Դավութօղլուն եզրակացրել է, որ հայկական ինքնությունը երբևէ ճնշված չի եղել, ընդհակառակը, կայսրությունը ՛՛երաշխավորել է նրա գոյությունը՝ ներառելով ՛՛եռացող կաթսայի՛՛ մեջ և ինտեգրելով պետական կառույցներում՛՛: Դավութօղլուն Հայաստանին և հայկական սփյուռքին առաջարկել է ընդունել վարչապետի այդ ՛՛խիզախ քայլն՛՛ ու հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով՝ ճանապարհ հարթելու ՛՛հարատև խաղաղության համար՛՛: Ահմեդ Դավութօղլուն վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ