13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ընտանիքի անդամներն են ստիպում Գալուստ Սահակյանին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանգստանալ չի սիրում: ”Ես անհանգիստ մարդ եմ, բոլորն էլ գիտեն, որ ես կողնորոշում չունեմ, եթե ընտանիքի անդամները ստիպեն, կարող է 5-6 օրով ինչ-որ մի տեղ գնանք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է պատրաստվում հանգստանալ: ԱԺ նախագահը նշեց, որ եթե որոշի էլ, որ պիտի հանգստանա, հանգիստը կանցկացնի Հայաստանում: ”Ընտանիքիս անդամներին հարցրեք, որովհետև ստիպողաբար եմ ես գնում”,-ժպտալով նշեց նա: 

Հարցին, թե ինչով է զբաղվում հանգստի ժամանակ, նա պատասխանեց. ”Քաղաքականությամբ եմ զբաղվում, դա է հանգստությունը”: ԱԺ նախագահը ձկնորսությամբ չի զբաղվում, նույնիսկ ձուկ ճաշակել էլ չէր սիրում: ”Սպորտով եմ զբաղվում, նարդի էլ եմ խաղում, շախմատ էլ եմ խաղում, բայց այդքան ժամանակ չեմ տրամադրում դրանց, հոբիներ չունեմ խաղերի նկատմամբ: Ես սիրում եմ անընդհատ անհանգիստ վիճակ, աշխատատար պրոցես, սա է իմ հանգիստը”:

Գալուստ Սահակյանը հանգստի ժամանակ թոռիկների հետ էլ է սիրում ժամանակ անցկացնել: ”Բայց 10-15 րոպե, ոչ ավել”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ